Հայերեն   English   Русский  

Իշխանությունը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում սահմանադրական բարեփոխումներով. Ռ. Հակոբյան


  
դիտումներ: 1093

ԱԺ-ում ելույթների ժամին ՍԴ բարեփոխումների աննպատակահարմարության մասին խոսեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս սահմանադրությունը որևէ կերպ չի խոչընդոտում, որ պետական կառավարման համակարգը չդառնա իշխանակենտրոն, սահմանադրությունը չի խոչընդոտում, որ մեծամասնական մանդատները վերածվեն համամասնականի:

՛՛Մենք ունենք փաստ, որ պետբյուջեի 70 տոկոսը գտնվում է ռիսկային գոտում, Վերահսկիչ պալատի հաշվետվությունում ներկայացվեցին փաստեր, բայց ոչինչ չարվեց, քանի որ ընդդիմությունը վրահսկելու որևէ լծալ չունի: Իշխանությունը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում սահմանադրական բարեփոխումներով: Իշխանություններին կոչ եմ անում հետ կանգնել այս վտանգավոր նապաձեռնությունից՛՛,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. ՛՛Ընդունեցինք ի գիտություն՛՛:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: