Հայերեն   English   Русский  

Տավուշ գյուղը ներառվեց սահմանամերձ համայնքների ցանկում


  
դիտումներ: 1646

Կառավարության այսօրվա նիստում նաեւ սահմանամերձ գյուղերի խնդիրն էր: Տավուշ՝ նախկին Թովուզ գյուղը ներառվեց սահմանամերձ համայքների ցանկում: Այն՝ որպես սահմանամերձ, տարբերակված չէր, ինչի պատճառով զրկված էր օրենքով սահմանված արտոնություններից: Սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված ավելի քան 30-ից համայնքների բնակիչների համար կառավարությունը սահմանել է հողի հարկի, գույքահարկի, ջրի վարձի, ինչպես նաեւ ծախսված էլեկտրաէներգիայի եւ գազի վարձավճարների մասով արտոնություններ։ Նշենք, որ այս գյուղը 1990-ականների հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին, խոշոր զինատեսակներից բազմիցս ենթարկվել է գնդակոծության, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այդ տարիներին զոհվել են երեք թովուզցի երեք զինվորներ: Այն աշխարհագրորեն շատ մոտ է Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր և Բերդ համայնքներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: