Հայերեն   English   Русский  

Նոր Սահմանադրությամբ քաղաքացուն կարելի է զրկել սեփականությունից` առանց դատական կարգի. պատգամավոր


  
դիտումներ: 1332

Ըստ Հովհաննես Մարգարյանի, ժողովրդին ներկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակից հանելու և երկրում կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ չէ արագացված կարգով սահմանադրություն փոխելը: Բայց գործընթացը սկսվել է, ՕԵԿ-ն էլ առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունելու դեպքում, ըստ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի, վերջ կդրվեր անձակենտրոնությանը, մենիշխանությանը, քաղաքական ուժերի համավասարակշռությունը:

Մարգարյանն այսօր ԱԺ արտահերթ նիստին իր ելույթում նշեց, որ ի տարբերություն գործող Սահմանադրության՝ նոր նախագծով երաշխավորվում է միայն մասնավոր սեփականությունը, իսկ հանրային ու պետական սեփականության մասին խոսք չկա, ինչը Մարգարյանը գնահատեց որպես հետքայլ:

«Նոր սահմանդրությամբ քաղաքացուն կարելի է զրկել սեփականությունից՝ առանց դատական կարգի: Գործող Սահամանդրությունը սահմանում է, որ սեփականության օտարումը հասարակության, պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ, գերակա հանրային շահի դեպքում՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Այս կարևոր ձևակերպումը ևս հանված է, առանց այդ էլ երևանյան շատ փողոցներում մարդիկ զրկվեցին իրենց սեփականությունից ոչ թե հանրային, գերակա շահի, այլ մեկ այլ անձի շահի համար»,-ասաց Մարգարյանը՝ եզրակացնելով. -Այսինքն նոր Սահամնադրությամբ, առանց դատարանի որոշման կարելի է գերակա ճանաչել ոչ թե հանրության և պետության, այլ մի քաղաքացու շահը մյուսի նկատմամբ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: