Հայերեն   English   Русский  

Ռոման Ամոյանը կավարտի մարզական կարիերան. News.am


  
դիտումներ: 1225

Ռոման Ամոյանի հետ լուրջ զրույց ենք ունեցել, եւ նա ասել է, որ այլեւս չի ցանկանում շարունակել, քանի որ զգում է, որ չի ստացվում: Նա ցանկանում է ավարտել իր սպորտային կարիերան:Գրում է News.am-ը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

«Ռոման Ամոյանը մեր լավագույն ըմբիշն է եղել, ազգովի շնորհակալ ենք Ամոյանից: Նա նվաճել է բոլոր մեդալները: Մենք արդեն առանձին լուրջ զրուցել ենք: Ռոմանը ցանկանում էր, որ Ռիո-2016-ում ավարտվեր իր սպորտային կարիերան: Նա ցանկանում էր լավ, հաղթանակով հեռանալ սպորտից, փորձում էր, ամեն ինչ արեց, որ վարկանիշ ձեռք բերի: Բայց ցավոք բոլորս հասկանում ենք, որ սպորտն ունի տարիք, եւ ավելի շատ երիտասարդությունն է տիրում: Դժվար է 30 անց մարզիկին պայքարել, շարունակել, հաղթանաներ տոնել:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: