Բելառուսում ձերբակալվել է ադրբեջանցու մասնակցությամբ հանցավոր խումբ
Բելառուսի ՆԳՆ-ն բացահայտել է հանցավոր խմբի գործունեություն, ով անօրինական ճանապարհով իրականացնում էր Վիետնամի քաղաքացիների փոխանցում Եվրոպական միության երկրներ:
Ինչպես հաղորդում է “Հագգին” լրատվական կայքը, Բելառուսի իրավապահ մարմինները հետաքննության շրջանակներում հարուցել են երեք քրեական գործ ընդդեմ 10 անձանց (նրանցից 7-ը Բելառուսի քաղաքացի է, մյուսները՝ Ռուսաստանի, Լիտվիայի և Ադրբեջանի), ովքեր կասկածվում են ապօրինի միգրացիայի ուղիներ ստեղծելու մեջ:
Այդ քաղաքացիները, ենթադրաբար, աշխատել են միջազգային հանցավոր խմբի հսկողության տակ և բազմիցս կազմակերպել են Վիետնամի քաղաքացիների մուտքը Բելառուսի տարածք՝ հետագայում Լիտվա տեղափոխելու նպատակով: Ապօրինի ներգաղթյալներին Բելառուսի տարածք բերել են Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացիները: