Հայերեն   English   Русский  

Սոցիալական վիճակը գնալով վատանում է, արտաբյուջետային միջոցները`ավելանում. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 2490

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես հալ, որով կնախատեսվի կրճատել վարչական իրավախախտումների համար նախատեսված կատարողական ծախսերը:

Մարուքյանի խոսքով`մինչև հարյուր հազար դրամի խախտման դեպքում, եթե գործը ԴԱՀԿ-ին է հասնում, քաղաքացուց որպես կատարողական ծախս գանձվում է հինգ հազար դրամ, հարյուր հազար դրամից մեծ գումարի դեպքում`գումարի հինգ տոկոսի չափով:

Մարուքյանն ասում է, որ գանձվող գումարի անհամաչափության խնդիր կա. 5 հազար դրամի խախտում կատարած քաղաքացուց ևս 5 հազար դրամ են գանձում որպես կատարողական ծախս:

«Թողնենք, թող այդ գումարները ժողովուրդը ծախսի: Սրանք մեծ գումարներ են, որ գանձվում են ժողովրդից»,- ասաց նա`հավելելով, որ 5 հազար դրամով քաղաքացին կկարողանա օրինակ երեխայի համար դպրոցական պայուսակ գնել:

«Անընդհատ գումար հավաքել ժողովրդից և արտաբյուջեներ և բյուջեներ լրացնել, արդարացի չէ: Սոցիալական վիճակը գնալով վատանում է, արտաբյուջետային միջոցները գնալով ավելանում են: Ժամանակն է, որ կանգնեցնենք սա»,- ասաց Մարուքյանը:

Նա նաև կոչ արեց իր գործընկեր պատգամավորներին միանալ իր նախաձեռնությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: