Հայերեն   English   Русский  

ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, բայց թույլ չի տա այն կեղծիքներով անցկացնել


  
դիտումներ: 606

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներից հետո փոփոխությունների 30 առաջարկ է ներկայացրել, որոնք վերաբերում են նախագծի տարբեր բաժիններին: Այժմ խմբակցությունը սպասում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ քննարկումներին`հասկանալու, թե իրենց որ առաջարկները կընդունվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նաև հերքեց մամուլում տարածված լուրերը, թե խմբակցության ներսում հակասություններ կան: «Տարակարծություններ կարող են լինել, հակասություններ`ոչ»,- ասաց Վարդանյանը:

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինայսնաը նշեց. «Ցանկացած դաշնակցական այնքան կամք և վճռականություն ունի, որ անհաղթահարելի տարաձայնությունների դեպքում հեռանա»:

Խոսելով սահմանադրական փոփոխությունների շուրջ ստեղծված իրավիճակիւն`Վարդանյանը նշեց, թե ամեն ինչ սև ու սպիտակ է ընկալվում. Ով նախագահի հետ հանդիպում է, դավաճան է որակավորվում, ով չի հանդիպում`հերոս է դառնում: Նրա կարծիքով`եթե ներկա սահմանադրական փոփոխություններով առաջարկվեր անցնել նախագահական համակարգի, որն այդքան գովերգում են «Ոչ»-ի կողմնակիցները, նրաբնք միևնույն է, դեմ էին լինելու, քանի որ առաջարկողը Սերժ Սարգսյանն է:

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այսօր սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների մեծ մասը ժամանակին իշխանություն է եղել իրենց իսկ գովաբանած սահմանադրության օրոք: Սակայն ժողովուրդը նրանց կառավարումից էլ է դժգոհ եղել: Այդ պարագայում ինչու նրանք չեն նախաձեռնել ցանկալի գործողություններ:

«Ինչքան ուզում եք լավ վարորդ ունեցեք, եթե մեքենան անսարք է, վարորդն այն չի կարող առաջ մղել»,- ասաց Մինասյանը`նշելով, որ մեքենան սարքի գցող մեխանիզմը հենց սահմանադրությունն է:

Վարդանյանը նաև նշեց, որ ՀՅԴ-ն դեմ է ընտրակեղծիքներով սահմանադրական փոփոխություններն անցկացնելուն և պայքարելու է այդ երևույթի դեմ: Միևնույն ժամանակ, քաղաքական ուժը կարծում է, որ առաջարկվող փոփոխությունները հնարավոր է անցկացնել առանց կեղծիքների:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: