Լևոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ խմբակցության որոշ անդամների
Նրա խոսքով`հեռուսատտեսությամբ հեռարժակվող նիստի ընթացքում ՀԱԿ-ը կարողացել է «ջախջախել պնդումները, թե խոսքը եվրոպական մոդելով խորհրդարանական համակարգի մասին է և ապացուցեցինք, որ խոսքը Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման մասին է»:
«Հատուկ շնորհակալություն ՀՀԿ թիմի այն անդամներին, որոնք օգնեցին պատռել դիմակը և ծրագրի էությունն ի ցույց դնել»,- ասաց Զուրաբյանը`նկատի ունենալով Մարգարիտ Եսայանի հայտարարությունը ԱԺ ամբիոնից:
Զուրաբյանը նաև հայտարարեց, որ իրենք որոշել են բովանդակային քննարկումների մեջ չմտնել և նախագծի դրույթները կիրառել միայն իշխանության վերարտադրության ձգտումը բացահայտելու համար::
Նա նաև հերքեց ՀՀԿ հայտարարությունը, թե ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ 16 առաջարկություն է ներկայացրել: «Մեր խմբակցությունը որևէ առաջարկ չի արել»,- ասաց նա`չբացառելով հնարավորությունը, որ անհատ պատգամավորները կարող են առաջարկություններ ներկայացրած լինել:
«Եթե «Ոչ»-ի միասնական ճակատը կարողանա ժողովրդին ոտքի կանգնեցնել, ռեժիմը, որ այս հարցում չունի Արևմուտքի ու Ռուսաստանի աջակցությունը, անգամ կեղծելու ռեսուրս չի ունենա»,- ասաց Զուրաբյանը`հավելելով, որ բոլոր ջանքերն այժմ ուղղված են ժողովրդին ոտքի հանելուն: