Հայերեն   English   Русский  

Ան Բրասերը դատապարտել է Ադրբեջանում ակտիվիստներին հետապնդելը


  
դիտումներ: 718

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում հանդես է եկել կառույցի ղեկավար Ան Բրասերը՝ իր ելույթը նվիրելով Եվրոպայում մարդու իրավունքների խնդրին:

Ինչպես հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը, վերջինս նշել է Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրներում այս ոլորտում գրանցված լուրջ խախտումները: «Մի շարք երկրներում իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները ենթարկվում են հալածանքների, հետապնդման, ճնշման և ահաբեկման: Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար դա անթույլատրելի պրակտիկա է»,- նշել է նա:

Ան Բրասերը նման փաստերի թվում հիշատակել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդովի անունը, ով մինչ օրս բանտում է գտնվում: Մամեդլիին քաղբանտարկյալ անվանելով՝ նա ցավով նշել է, որ Ադրբեջան այցի ընթացքում ինքը փորձել է հանդիպել Մամեդովի հետ, սակայն նրան մերժել են: «Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը արմատապես փոխի իր վերաբերմունքը մարդու իրավունքների խնդրի նկատմամբ, իրավական համակարգում վերացնի խնդիրները և հարգի ԶԼՄ-ների, հավաքների ազատությունը»,-ասել է Ան Բրասերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: