Հայերեն   English   Русский  

Գիտնականները կառավարության միջոցներով ուսումնասիրել են արտագաղթի պատճառները


  
դիտումներ: 1503

ԱԺ Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը Կառավարությանը խնդրեց պարզաբանել, թե արդյոք նախորդ տարվա պետբյուջեից սահմանված կարգով 13 մլն դրամ հատկացվել է ԳՊԿ-ին`ուսումնասիրելու հայաստանից արտագաղթի հիմնական պատճառները:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ գումարը հատկացվել է և ծախսվել նպատակային. ուսումնասիրությունն արդեն ավարտված է: Նա նշեց, որ գիտնականների հայտնած որոշ կարծիքների հետ կառավարությունը համաձայն է, որոշների հետ`ոչ:

Ուսումնասիրության արդյունքները, սակայն, Աշոտյանը հրապարակել չկարողացավ`պատճառաբանելով, որ անգիր չի հիշում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: