Հայերեն   English   Русский  

Տաշքենդում Հայաստանի ներկայացուցիչների ձախորդ օրերը շարունակվում են


  
դիտումներ: 1249

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների ձախորդ օրերը շարունակվում են:

Ինչպես հայտնի է, մեր երկրի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի բոլոր մարզիկներն էլ անհաջող մրցելույթներ են ունեցել:

Ազատ ոճի կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 69 կգ քաշային Կարինե Շադոյանը: Նա որակավորման փուլում պարտվեց Չինաստանը ներկայացնող Ժու Ֆենգին և 24 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 15-րդ տեղը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: