Հայերեն   English   Русский  

Երկրի արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդի սահմանին. Արամ Մանուկյան


  
դիտումներ: 1149

՛՛Արդյոք կառավարությանը մտահոգու՞մ է, թե այդ գումարներն ինչպես են գալու, և տարեկան այդ տոկոսներն ինչպես են մուծելու, ինչպես է երկիրը դուրս գալու այս վարկերի տակից, քանի որ երկրի արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդի սահմանին՛՛, - այսպիսի հարցով այսօր Աժ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի մայիսին 23-ին ստորագրված ''Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր'' ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է 13 միլիոնի վարկ վերցնել: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 5 տարի:

Եվ չնայած վերոնշյալ փաստարկներին ու Արամ Մանուկյանի մատնանշած մտահոգությանը՝ Արտեմ Աստրյանն ասաց, որ վարկ վերցնելը տվյալ դեպքում համարում է նպատակային. ՛՛Կարծում եմ՝ բոլորիս մտահոգությունն է երկրի արտաքին պարտքը: Բնական է, որ կառավարությունը մանրամասն ուսումնասիրում է այս կարգի վարկային համաձայնագրերը և մտածում, թե ինչպիսի արդյունքներ է ապահովելու այն: Այս ծրագրի արդյունավետությունը միանշանակ պետք է գնահատեմ տեղին և նպատակային'':





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: