ԵՄ-ն համաձայնվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
Պատժամիջոցները ավելի կսահմանափակեն ռուսական ընկերությունների և բանկերի մուտքը եվրոպական կապիտալի շուկաներ, կսահմանափակեն որոշ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը, ինչպես նաև կսահմանափակվի մի շարք պաշտոնյաների տեղաշարժը ու կսառեցվեն նրանց հաշիվները:
Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը ԵՄ-ի պաշտոնական ամսագրում տպագրվելուց հետո, սակայն չորս դիվանագետները նշել են, որ դրանք հնարավոր կլինի հանել, եթե իրադրությունը արևելյան Ուկրաինայում բարելավվի:
ԵՄ առաջնորդները երկու շաբաթ առաջ տեղի ունեցած գագաթաժողովում նոր պատժամիջոցներ սահմանելու կոչ էին արել, սակայն դրանց կիրառումը երկու անգամ հետաձգվել էր արևելյան Ուկրաինայում հրադադարի ազդեցությունը գնահատելու համար: Միացյալ Նահանգները նախկինում հայտնել էր, որ նույնպես նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կիրառի:
Պատժմիջոցներ կսահմանվեն նաև Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած անհատների նկատմամբ: