Բանակ չեն գնա Շարմազանովի նմանները և նրանց որդիները. Ռազմիկ Ռուշանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց Ազատամարտի և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն միության նախագահ Ռազմիկ Ռուշանյանը:
«Անցյալ տարի Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 3 միլիարդ դրամ է տրամադրվելու զորացրված զինծառայողներին և ազատամարտիկներին բնակարանով ապահովելու համար։ Ո՞ւր կորավ այդ 3մլրդ դրամը: Չհասկացանք ինչ եղավ այդ գումարը, որովհետև ոչ մի նախկին զինծառայող բնակարան չստացավ»
Մյուս կարևոր հիմնախնդիրներից մեկը զորացրված անձանց թոշակի հարցն է. «1989 թվականից սկսած, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մարդիկ համարվում են ազատամարտիկ, իսկ նրանց ծառայած մեկ ամիսը հաշվվում է 3 ամսվա ստաժ։ Սա նշանակում է, որ թոշակի բարձրացում պետք է լիներ: Սակայն նման բան չի պատահել»։
Ռուշանյանը նկատում է, որ խարդախներն են, որ առիթից օգտվում են. Պատերազմին մասնակցել է 30 հազար մարդ: Սակայն հիմա վետերանների թիվը այնքան է մեծացել: Ես չեմ զարմանում սրանից: Եթե ազատամարտիկի կոչում տան Տարոն Մարգարյանին, զարմանալի չի լինի: Ազատամարտիկի սուրբ կոչումը դարձրել են ցեխի մեջ ընկած անպետք իր: ցավալին այն է, որ այդ մարդիկ են ստանում այն, ինչ պետք է ստանան իրական ազատամարտիկները»:
Մարդիկ ճառ ասելու համար են մեդալ ստանոմ: Ես կարծոմ եմ զանգ կախողները պետք է ստանան: Այն կեղծիքները, ֆարշը բերում է հոգեբանական վնասների: Այսօր Հայոց բանակը կարող է իր առջև դրած մարտահրավերները լուծել: Սակայն խոսում ենք դրա խնդիրներից մասին, որպեսզի հետո բանակը չհիվանդանա»:
Ռազմիկ Ռուշանյանը ընդգծում է, որ մարդիկ այսօր էլ պատրաստ են մեկնել հայրենիքը պաշտպանելու. «Այսօր էլ կգնան այդ մարդիկ: Չեն գնա Շարմազանովի նմանները և նրանց որդիները»:
Ռազմիկ Ռուշանյանը ընդգծում է, որ իր բողոքը բանակի դեմ չէ. «Այսօրվա դրությամբ բանակը միակ կառույցն է, որ լիարժեք ապահովում է ՀՀ անվտանգությունը: Իմ ասածը վերաբերում է առանձին չինովնիկների և անհատների: Ամենակարևորն այն է, որ արդարությունը կվերականգվի»: