Լինդսի Լոհանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում
Սկանդալային դերասանուհին քաղաքական կարիերա սկսելու որոշման մասին տեղեկացրել է ինստագրամում` հրապարակելով 2012թ. Սպիտակ տանն արված լուսանկարը:
«2020թ. ես կարող եմ իմ թեկնածություն առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Բարձունքներից և վայրէջքներից հետո մենք կարող ենք դա անել: Շնորհակալություն Քանյե Ուեսթին այն բանի համար, որ նա մեզ ոգեշնչում է ավելի լավ մարդ դառնալու համար», - գրել է Լինդսին: Ավելի ուշ նա նաև Քանյե Ուեսթի հետ լուսանկար է հրապարակել և ԱՄՆ-ի նախագահ դառնալու դեպքում կիսվել իր ապագա պլանների մասին:
«Առաջին բանը, որ ես կցանկանայի անել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում` դա բոլոր երեխաների մասին հոգալն է, ովքեր տառապում են այս աշխարհում», - հայտարարել է դերասանուհին: