ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Թուրքիա
դիտումներ: 479
Թուրքիայում Նուլանդը քննարկելու է “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, փախստականների ճգնաժամը, ինչպես նաև Թուրքիայի անվտանգությանն ուղղված այլ սպառնալիքները։
Նուլանդը կայցելի նաև Իսպանիա և Հունաստան։ Իսպանիայում երկուշաբթի Նուլանդը կմասնակցի այդ երկրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդի ու կառավարության ղեկավարության հետ հանդիպումներին։
Նուլանդը hոկտեմբերի 20-ին կայցելի Աթենք, որտեղ կքննարկի տնտեսական բարեփոխումներին, փախստականների ճգնաժամին ու “էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանն” առնչվող հարցեր։