Հայերեն   English   Русский  

Քառյակը քաղաքական միավորն է, որ կարող է իրավիճակ փոփոխել պետությունում. Ռուբեն Հակոբյան


  
դիտումներ: 1239

Այսօր Աժ ճեպազրույցների ժամին ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե, եթե քառյակով համագործակցություն չստացվի, պետք չէ ողբերգություն սարքել, կարելի կլինի եռակողմ համագործակցություն մշակել. ՛՛Ես չեմ տեսել, որ նման հարց է դրված այդ հայտարարության մեջ, հնարավոր տարբերակներից է խոսվում:

Քառյակը միշտ օրակարգային ու միասնական է դարձնում այն հարցերը, որ բոլորի կողմից միասնական է ընդունվում: Օրինակ՝ սահմանադրական բարեփոխումների նման կարևոր հարցում քառյակը պետք է ունենա միասնական դիրքորոշում: ՀՅԴ-ն էլ վերջնական դիրքորոշում չի հայտնել` կմիանա՞ սահմանադրական բարեփոխումներին, թե՞՝ ոչ, քանի որ նրանք ասել են, որ ունեն որոշակի հայեցակարգեր, որոնք դեռ քննարկման փուլում են: Ես շատ եմ կարևորում, որ քառյակը միասին շարունակի, քանի որ այն քաղաքական միավորն է, որ կարող է իրավիճակ փոփոխել պետությունում ու դա անել առանց ճնշումների ու մայդանների’’, - ասաց Ռուբեն Հակոբյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: