Յուրա Մովսիսյանը դեռևս չի միացել «Սպարտակի» ընդհանուր խմբին
դիտումներ: 1195
Հայ ֆուտբոլիստը ծնկի վիրահատությունից հետո ավարտել է վերականգնողական փուլը և վերսկսել է ծանրաբեռնված մարզումները: Խաղադաշտում նա դեռևս չի միացել ընդհանուր խմբին:
«Սպարտակի» կայքը տեփղեկացնում է նաև, որ արդեն ապաքինվել են, սակայն ընդհանուր խմբի հետ դեռ չեն մարզվում պաշտպան Սալվատորե Բոկետին, կիսապաշտպաններ՝ Տինո Կոստան և Ռոման Շիրոկովը:
Կիսապաշտպաններ Ռոմուլոն և Էբերտը լիարժեք վերականգնվել են ու սեպտեմբերի 12-ից կմարզվեն ընդհանուր խմբում: