Հայ դյուցազուններից երկուսը՝ Ռուսաստանի չեմպիոն
դիտումներ: 1505
Ստավրոպոլի
մարզի Գեորգիևսկ քաղաքը ներկայացնող 21-ամյա Վանիկ Մկրտումյանը
մեծ անակնկալ մատուցեց: 56 կգ քաշային ծանրորդը երկամարտի 230 (100 +130) կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:
21-ամյա մոսկվացի Կարեն Մարտիրոսյանն էլ գերծանր քաշային կարգում հաղթեց երկամարտի 382 ( 175+ 207) կգ արդյունքով:
Մկրտումյանը և Մարտիրոսյանն ընդգրկվեցին Ռուսաստանի հավաքականի կազմում և կմասնակցեն նոյեմբերի 23-29-ը Լիմասոլում (Կիպրոս) անցկացվելիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: