Սերժ Սարգսյանը մի օրում չդարձավ Ջեֆերսոն. Արամ Հարությունյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ասաց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նախագահն ընդգծել է, որ իշխանությունը ներկայումս գերանձնավորված է: Սա բերում է բացասական երևույթներ: Իսկ այս սահմանադրությամբ, անցում կատարելով խորհրդարանական համակարգի, ընդդիմությունը հնարավորություն ունի ձևավորելու իր կառավարությունը»,- նշեց Խոսրով Հարությունյանը:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը դեմ էՍահմանադրական փոփոխություններին: Խոսրով հարությունյանի հետ բանավեճի ընթացքում նա նշեց, որ սա ընդամենը վերարտադրվելու փորձ է իշխանության կողմից. «Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը մի օրում չդարձավ Ջեֆերսոն: ՀՀԿ-ն վախենում է իշխանափոխությունից, դրա համար էլ բոլորին ճնշում է, ինչպես եղավ թետրվարին Գագիկ Ծառուկյանի հետ լարվածության շրջանում»:
Ըստ Արամ Հարությունյանի` Հանրապետական կուսակցությունն այլևս ռեսուրս չունի, որպեսզի կարողանա հաղթել խորհրդարանական, ապա` նախագահական ընտրությունների ժամանակ. «Դա արվում է մեկ մարդու համար: Սերժ Սարգսյանն այլևս վարկանիշ չունի ժողովրդի մեջ»,-նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: