Հայերեն   English   Русский  

Գարի Կասպարովին արգելվել է շախմատային գործունեությամբ զբաղվել


  
դիտումներ: 768

Շախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հարցերով հանձնաժողովը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին արգելել է ՖԻԴԵ –ի հետ կապված որևէ գործունեությամբ զբաղվել:

Որակազրկման ժամկետը 2 տարի է: Այս մասին հայտնում է Gazeta.ru կայքը:

Ավելի վաղ նույն հանձնաժողովը հաստատել էր, որ ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Կասպարովը զբաղվել է կոռուպցիոն գործունեությամբ:

Կասպարովը զրկվել է ՖԻԴԵ-ում որևէ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից, ավելին՝ նա չի կարող մասնակցել անգամ ֆեդերացիայի նիստերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: