Երիցուկ բազմամյա
Ցողունները ճյուղավոր են կամ առանց ճյուղերի, փետրաձև կտրտված տերևներով: Ունի հասարակ կամ լիաթերթ ծաղիկներ`5-10սմ տրամագծով: Թուփը Հայաստանի պայմաններում լավ ձմեռում է բաց գրունտում: Ծաղկում է մայիսին: Ծաղկումը ավարտվելուց հետո անհրաժեշտ է կտրել հեռացնել ծաղկաբույլերը, չթողնելով, որ դրանք սերմնակալեն, որպեսզի բույսը հնարավորություն ունենա երկրորդ անգամ ծաղկելու: Բազմացվում է թփիկի բաժանումով, արմատածիլերով և սերմերով: Լիաթերթ ծաղկավոր այլատեսակները բազմանում են միայն վաղ գարնանը`թփիկի բաժանումով, 4-5 տարին մեկ անգամ:
Սերմերը ծլում են 10-12օրում, ծլունակությունը պահպանում են2-3 տարի: Դրանք փոքր են, սեպաձև, գորշ դարչնագույն: Խոշորածաղիկ երիցուկների մեկ գրամ սերմը պարունակում է մոտավորապես 700 սերմնահատիկ:
Բույսերը անհրաժեշտ է տնկել արևոտ հողամասերում, չնայած որ վատ չի աճում նաև կիսաստվերում: Պահանջում է սննդանյութերով հարուստ բերրի հողեր: Բույսը բույսից պետք է տնկել 25-30 սմ հեռավորության վրա: Ոռոգումը `չափավոր: