Հայերեն   English   Русский  

Հասմիկ(jasminum)


  
դիտումներ: 5787

Պատկանում է ձիթենազգիների(Oleaceae) ընտանիքին: Մեծ մասամբ փաթաթվող և մագլցող բույսեր են: Բնության մեջ տարածված այս ցեղի բազմաթիվ ներկայացուցիչներից սենյակային պայմաններում հանդիպում են խոշորածաղիկ հասմիկը( J.grandiflorum L.) և արաբական հասմիկը: Առաջին տեսակը մշտադալար է, սպիտակ, աստղաձև ծաղիկներով:

Արաբական հասմիկը ( Sambac Ait.)նույպես մշտադալար է, ունի փայլուն, էլիպսաձև տերևներ և սպիտակ, բուրոմնավետ ծաղիկներ, որոնք

Jasminum polyanthumթափվելու նախօրյակին կարմրավուն երանգ են ստանում: Երկու տեսակներն էլ ծաղկում են ամռան ընթացքում, իսկ ջերմատներում նաև ձմռան երկրորդ կեսին և վաղ գարնանը: Jasminum_magnificum03Հասմիկները թաղարների մեջ շատ չեն մեծանում, անհրաժեշտ է սարքել փայտյա պատաճաղեր կամ աստիճաններ, որպեսզի բույսերը կարողանան նորմալ աճել: Բազմացվում Pink-Jasminum-Flowersէ կտրոններով և անդալիսով: Ամռան ընթացքում բույսերը պահվում են բաց օդում, կիսաստվերում: Ջուրը տրվում է առատ: Ձմռանը բույսերը պահվում են լուսավոր տեղում,16-18աստիճան ջերմության տակ, ջուրը տրվում է չափավոր:Օդի չորության դեպքում խորհուրդ է տրվում այն ցողել գոլ ջրով: փոքր բուսերը վերատնկում են ամեն տարի, իսկ մեծերը 2-3 տարին մեկ, ծաղկումից հետո: Այս դեպքում, հաջորդ տարի ավելի առատ ծաղիկներ ստանալու համար, կարճեցվում են խիղբակերպ, երկար ճյուղերը: Մեզ մոտ, զբոսայգիներում հանդիպում է "հասմիկ" կոչվող թուփը, որը այս բույսի հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Այդ բույսի անունը սրնգենի է`ֆիլադելֆուս և պատկանում է քարբեկազգիների ընտանիքին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: