Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը թիմի ձախողման պատասխանատվությունը վերցրեց իր վրա
դիտումներ: 1278
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
Նա հայտնեց, որ դժգոհ է ստուգատեսին մասնակցած իր 5 սանի մրցելույթից, քանի որ ոչ մեկն էլ չի արդարացրել սպասելիքները:
«Տղաները շատ ընկճված են, պետք չէ նրանց անհանգստացնել: Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Սա սպարտ է, ամեն ինչ պատահում է: Աշխատելու ենք մեր սխալների վրա և առաջ ենք շարժվելու: Օգտվելով՝ռիթից՝ շնորհավորում եմ մեր հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմին և Լևոն Ջուլֆալակյանին այս փառահեղ հաղթանակների համար»,- ասաց նա: