Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների մեջ գլխավոր կասկածյալը Բելգիայից մեկնել է և ուղևորվում է Սիրիայի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Գրում է Russian.rt.com-ը:
Համարվում է, որ այս ամբողջ ժամանակահատվածում Սալամ Աբդեսլամը թաքնվել է Բրյուսելի Սկարբեկ կոմունայում:
Նրան թաքցրել են կարեկից անձինք, որոնք և աջակցել են ծայրահեղական ահաբեկչին լքել երկրի տարածքը:
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: