Հայերեն   English   Русский  

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին Ֆրանսիայի խորհրդարանում է:


  
դիտումներ: 672

Ուշադրության է արժանի, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ բերվեց: Այս օրինագիծը նախատեսում է պատիժ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը և 4 տարի առաջ հանգեցրեց Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմանը:

Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, հանրապետական պատգամավոր Վալերի Բուայեի պատրաստած նախագիծը , կուսակցության խմբի աջակցությամբ կրկին խորհրդարանի օրակարգ բերվեց: Նախագիծը նախատեսում է, որ 20-րդ դարասկզբի ցեղասպանությունները և մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները ժխտողները պետք է պատժվեն: Նախագիծը նոյեմբերի 25-ին խորհրդարանի Արդարադատության հանձնաժողովում քննարկվեց և սպասվում է, որ հինգշաբթի օրը խորհրդարանում քվեարկության է դրվելու:

Ինչպես հաղորդում է «էրմենիհաբեր.ամ»-ը ՝ Վալերի Բուայեն օրինագիծը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդին, խորհրդարանի և Սենատի նախագահներին, խորհրդարանի կուսակցական խմբերին է ուղարկել: Սոցիալիստական կուսակցության որոշ պատգամավորներ աջակցել են նախագծին:

Պատգամավորը նշել է, որ եթե ընդունվի օրինագիծը , ապա ավելի քիչ է հավանական, որ Սահմանադրական դատարանի կողմից չեղյալ համարվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: