Հայերեն   English   Русский  

​Կիմ Չեն Ընը պատրաստվում է արտասահմանյան առաջին ուղևորության


  
դիտումներ: 1534

Եթե հյուսիսկորեացի երիտասարդ առաջնորդը իսկապես վճռի այցելել Չինաստանի մայրաքաղաք, ապա կարելի է ասել, որ նա իր առաջին արտասահմանյան այցելությունն է կատարում, Հյուսիսային Կորեան ղեկավարելու օրվանից սկսած:

Ինչպես նորությունների «Yonhap» գործակալությունն է հայտնում, Կիմ Չեն Ընի` Պեկին կատարելիք այցելության հեռանկարի մասին հարավկորեական դիվանագետներին ասել է Հյուսիսային Կորեայում Չինաստանի դեսպան Ցյույ Գոհունը: Նրա խոսքով, Չինաստանն ու Հյուսիսային Կորեան նորմալ հարաբերություններ են պահպանում, որոնք թույլ կտան փոխայցելություններ կատարել:

Նման հարաբերությունները սակայն, չեն խանգարում Չինաստանին բազմաթիվ դաշնակիցների կարծիքին համամիտ լինել, որ Հյուսիսային Կորեան պետք է լրիվ միջուկային զինաթափման գնա:

Հետաքրքրական է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը դեռևս Փհենյան չի այցելել, սակայն այս տարի հուլիսին պաշտոնական այցով եղել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում:

isra.com





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: