Հայերեն   English   Русский  

Թուրքիան չի ճանաչում Ղրիմում անցկացված ընտրությունների արդյունքները


  
դիտումներ: 1059

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչում սեպտեմբերի 14-ին Ղրիմում անցկացված խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Այս մասին հաղորդում է "Anadolu" գործակալությունը: Թուրքիան նաև չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին` այն համարելով անօրինական: Միևնույն ժամանակ Թուրքիան անհանգստություն է հայտնել, որ Ղրիմում ոտնահարվում են տեղի թաթարների իրավունքները և հայտարարել, որ պատրաստ է պաշտպանել և աջակցել նրանց: Ավելի վաղ ԱՄՆ-ի և Վրաստանի իշխանությունները ևս հայտարարել են, որ չեն ճանաչում Ղրիմում կայացած ընտրությունների արդյունքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: