Հայերեն   English   Русский  

Հյուսիսային Կորեան պնդում է, որ երկիրը ջրածնային զենք ունի


  
դիտումներ: 1746

Հյուսիսկորեական լրատվամիջոցները հինգշաբթի օրը հայտնել են, որ երկիրն իր զինամթերքը համալրել է ջրածնային ռումբով, որը հայտնի է նաև ջերմամիջուկային անվամբ:

Երկրում վերջին տարիներին տեղի ունեցող զարգացումներին հետևող մասնագետներն այն կարծիքին են, որ թեև Հյուսիսային Կորեան աշխատում է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, գործընթացը դեռ ավարտին չի հասել: Ջրածնային զենքի կիրառումը կարող է հարյուրավոր անգամներ ավելի աղետալի հետևանքներ ունենալ, քան ատոմային զենքը:

Ըստ տեղական լրատվամիջոցներից մեկի՝ զենքի թողարկման մասին հայտարարությամբ հանդես է եկել անձամբ Հյուսիսային Կորեայի նախագահը՝ նշելով, որ երկիրը դարձել է ատոմային և ջրածնային զենքի տիրապետող հզոր պետություն, որը ցանկացած պահի պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր ժողովրդի արժանապատվությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: