Հայերեն   English   Русский  

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն ազդեցություն չի ունենա Ղարաբաղի ճանաչման հարցում. քաղաքագետ


  
դիտումներ: 1458

«Շոտլանդիայի անկախության հանրաքվեն և դրան նախորդող գործընթացները շատ հետաքրքիր ձևով են անցնում: Սակայն գործնականում այն չի կերպ չի կարող ազդեցություն ունենալ Ղարաբաղի ճանաչման հարցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա ընդգծեց, որ շոտլանդացիները արդեն 300 տարի պայքարում են այս անկախության համար, ոչ թե պարզապես մի օր արթնացան և որոշեցին անկախության հանրաքվե անցկացնել, իսկ այդ 3 դարերը ուղեկցվել են սպանություններով, զանգվածային արտագաղթով և այլն: Անկախությունը մեդալ չէ, որ տալիս են պարզապե սլավ պահելու համար: Արցախը դեռ պետք է պայքարի այն անկախության համար: «Եթե Ադրբեջանը ընդունի, ապա ամբողջ աշխարհը, այդ թվում` Մեծ Բրիտանիան, կճանաչի այդ անկախությունը»,- ասաց քաղաքագետը:
Ըստ քաղաքագետի` այս գործընթացը կարող է մի քանի տարբերակով ավարտվել: Եթե Մեծ Բրիտանիայում այսօր նույն խնդիրը լիներ, ինչ ութսունականներին Խորհրդային Միությունում և տեղի ունենային այնպիսի վայրագություններ, ինչպես Սումգայիթում և մնացած վայրերում, ապա նրա համար հանրաքվեի արդյունքները պարզ կլինիեն. ներկայիս պայմաններում հանրաքվեի հետևանքները դժվար է կանխատեսել:
Այսօր ամբողջ աշխարհում բազմաթիվ ազգեր ցանկանում են ինքնորոշվել. եթե անցյալ դարի սկզբին մի քանի տասնյակ պետություններ կային, ապա այժ մոտ 200: Այս գործընթացը շարունակական է:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչն է դրդում շոտլանդացիներին, նաև կատալոնացիներին, բասկերին, անկախության ձգտել, թեև նրանք գտնվում են տնտեսապես լավ պայմաններում, քաղաքագետը շեշտեց, որ մարդիկ չեն պայքարում լավ ապրելու համար, Շոտլանդիայում ևս վատ չեն ապրում, այլ ուզում են, որ իրենք որոշեն, թե ինչպես են ցանկանում ապրել: Նրանք ուզում են առանձնանալ Մեծ Բրիտանիայից, քանի որ տարիներ շարունակ դա են ցանկացել:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: