Հայերեն   English   Русский  

Գիտնականներին հաջողվել է տեսագրել բույսերի զրույցը


  
դիտումներ: 2197

Բրիտանական Էկսետեր քաղաքի համալսարանի կենսաբաններին հաջողվել է ապացուցել, որ բույսերը, հատկապես բանջարեղեններն, իրար հետ շփվում են: Հետազոտողները ժապավենի վրա արձանագրել են , թե ինչպես ֆլորայի մի ներկայացուցիչը մյուսին զգուշացրել է վերահաս վտանգի մասին, հաղորդում է BBCռադիոհեռուստաընկերությունը:

Դուք սիրում եք պարտեզում կամ այգում զբոսնել, քանի որ համոզված եք , որ այնտեղ տիրում է իսկական լռություն: Էկսետեր համալսարանի գիտնականները պնդում են , որ դա այդպես չէ. դուք պարզապես չեք լսում, թե ինչպես են իրար հետ հաղորդակցվում բույսերը: Իսկ նրանք միշտ զրուցում են, հատկապես վտանգի ժամանակ: Բույսերի շփման մասին կենսաբանները վաղուց գիտեին , բայց միայն այժմ նրանց հաջողվեց ստանալ տեսանելի գիտական հիմնավորում:

Դրա համար գիտնականները մի փոքր մոդիֆիկացրեցին կաղամբի ԴՆԹ-ն` նրա պարունակության մեջ ավելացնելով լյուցիֆերազ սպիտակուցի քանակը, որի առկայությունը թույլ է տալիս լուսատիտիկներին լույս տալ մթության մեջ:

Դա արվել է , որպեսզի տեսախցիկները կարողանան արձանագրել բանջարեղենների շփումը միմյանց հետ, գրում է Daily Mail-ը: Կենսաբանները կտրել են կաղամբի տերևը , որից հետո բույսը բաց է թողել մետիլ ժասմոնտ հատուկ գազը: Իսկ դա հենց «բանջարեղենի ձայնն է», հայտարարում են գիտնականները: Այդ նյութի միջոցով բույսերը միմյանց զգուշացնում են սպասվող վտանգի մասին:

Լսելով այդ յուրահատուկ SOS ազդանշանը` կողքը աճող բանջարեղենները ավելացնում են իրենց տերևների մեջ պարունակվող թունավոր նյութերի քանակը և դրանով վախեցնում վնասատուներին , որոնք կարող են կրծել տերևները:

Էկսետեր համալսարանի աշխատակցի ասելով` նմանատիպ եղանակով միմյանց հետ շփվում են նաև ծաղիկները, նույնիսկ ծառերը: Չնայած ֆենոմենալ բացահայտմանը, կենսաբաններն ասում են , որ սա բույսերի միջև շփման ուսումնասիրության սկիզբն է:

Ավելացնենք, որ բույսերը ի վիճակի են տարբերել իրենց «ազգականներին» «անծանոթներից», ինչը երևում է արմատների միջև պատերազմի բացակայությունից, նաև հիշում են իրենց նախնիների անհաջողությունները` վատ դեպքերի մասին տեղեկատվությունը նրանց գեներում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: