Եթե կարողանանք ունենալ Օլիմպիական խաղերի երեք մասնակից, ես դա հաջողություն կհամարեմ. Արայիկ Բաղդադյան
-Պարոն Բաղդադյան, խնդրում եմ ամփոփեք 2015 թվականը: Ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ բացթողումներ ունեցաք այս տարի:
-Նախորդ տարվա համեմատ՝ ազատ ոճային ըմբիշների ելույթներից այդքան էլ գոհ չեմ: Տղաների վատ ելույթների պատճառները մի քանիսն էին՝ վնասվածքներ, հետո վերականգնողական փուլ, Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերը, որը հոգեբանորեն բացասական անդրադարձան մեր մարզիկների վրա: Այնտեղ մասնակցում էին 6 մարզիկ, որոնցից 4-ը պարտվեցին մրցավարների ոչ արդար դատավարության պատճառով: Աշխարհի առաջնությունում տղաներից սպասում էինք թե՛ մեդալներ և թե՛ 2-3 վարկանիշ: Ցավոք սրտի, չստացվեց: Սպասվածից վատ հանդես եկան: Ունենք մեկ ուղեգիր՝ 125 կգ քաշային կարգում, որը նվաճեց Լևան Բերիանիձեն: Աշխարհի առաջնությունից հետո մասնակցել ենք մի շարք միջազգային մրցաշարերի, ակումբային աշխարհի առաջնությանը, որտեղ Հայաստանը ներկայացնող «Տաշիր»-ը զբաղեցրեց 4-րդ տեղը: Տղաները լավ հանդես եկան: Դեկտեմբերին կայացած միջազգային մրցաշարում Գարիկ Բարսեղյանն ու Դավիթ Սաֆարյանը մասնակցեցին Նուսուևի մրցաշարին, որտեղ Սաֆարյանը հաղթեց: Դավիթի մոտ կամաց-կամաց վերադառնում է հաղթողի հոգեբանությունը:
-Ազատ ոճի ըմշամարտի Հայաստանի հավաքականը տարին եզրափակում է Օլիմպիական խաղերի մեկ ուղեգրով, դեռ քանի՞ ուղեգրի ակնկալիք ունեք:
-Ես ևս երկու ուղեգրի ակնկալիք ունեմ: Այս թիմով, եթե կարողանանք ունենալ Օլիմպիական խաղերի երեք մասնակից, ես դա հաջողություն կհամարեմ:
Շարունակությունը` սկզբնաղբյուրում: