Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի ամենաազնիվ մարզիկ
դիտումներ: 863
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնաժողովը 2015 թվականի ամենաազնիվ մարզիկ է ճանաչել ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը 2015 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկների շարքում ամենաշատն է անցել դոպինգային ստուգումը՝ յուրաքանչյուր 40 օր մեկ անգամ: Թեկնածուների թվում են եղել նաև ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը և ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
Պարգևատրությունը կայացել է Գյումրիում հակադոպինգային կրթական-սոցիալական սեմինարի շրջանակներում: Ալեքսանյանին պարգևատրել է արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը: