Հայերեն   English   Русский  

Ֆատսիա


  
դիտումներ: 3290

Ֆատսիա- Արալիա (Araliaceae) ընտանիքի գեղեցկագույն ներկայացուցիչն է : Նրա գլխավոր արժանիքը դեկորատիվ տերևներն են : Այս մշտադալար ծառի հայրենիքը Թայվանն ու Ճապոնիան են: Այնտեղ նա աճում է անտառներում գոյություն ունեցող ջրամբարների ափերին:

Ֆատսիա

Ֆատսիան ոչ մեծ ծառ է և բարենպաստ պայմաններում հասնում է 4մ բարձրության: Հատկապես գեղեցիկ են ֆատսիայի տերևները : Երիտասարդ բույսինը դրանք ամբողջական են , սակայն աճի ընթացքում դրանք նմանվում են «ձեռքի մատների»: Տրամագիծը մոտ 30 սմ է: Ֆատսիայի ցողունը ծածկված է դարչնագույն կեղևով:

Ֆատսիայի տեսակը (Fatsia Decne. et Planch.) արալիա ընտանիքի համասեռ տեսակ է և իր մեջ պարունակում է մի տեսակ` ճապոնական ֆատսիա (fatsia japonica):

Տարածված է ֆատսիայի և բաղեղի հիբրիդը` х Fatshedera Guillaum (ստեղծված1910 թ.):

Ֆատսիայի պարտեզային տեսակները գրականության մեջ հայտնի են հետևյալ անուններով:
F. japonica aureimarginatis— դեղին երիզով տերևներ:
F. japonica var. argenteimarginatis— սպիտակ երիզով տերևներ:

F. japonica var. moseri — խիտ, գետնին մոտ բույս:

ԲՈՒՅՍԻ ԽՆԱՄՔԸ

Ֆատսիան սիրում է լուսավորություն, բայց ոչ արևոտ տեղ, դյուրին է տանում թեթև ստվերը: Չալպտուրիկները լույս են սիրում, բայց ոչ արև, միագույն տեսակները ստվերը ավելի հեշտ են տանում:

Աճեցման համար հարմար է արևմտյան կամ արևելյան պատուհանների մոտ տեղադրելը: Հարավային պատուհաների մոտ հարկավոր է պաշտպանել արևի ճառագայթներից:

Հյուսիսային կողմում ավելի լավ է աճեցնել կանաչ տերևներով տեսակները: Ֆատսիան հաջողությամբ կարելի աճեցնել արհեստական լուսավորության տակ:

Ամառը բույսը կարելի տանել մաքուր օդի,մի պայմանով, որ նա պաշտպանված լինի արև ուղիղ ճառագայթներից:

Ֆատսիա

Գարուն-ամառ ժամանակահատվածում ֆատսիայի համար օդի օպտիմալ ջերմաստճանը 18-22°C: Ձմռանը ֆատսիան կարող է հանգիս մնալ տան ջերմաստիճանում, բայց լուսավոր սենյակում: Ավելի լավ է լուսավոր և զով պայմաններում`10°C, հնարավորության դեպքում ոչ բարձր 15°C:

Ֆատսիան ջրում են փափուկ ջրով այն ժամանակ, երբ հողի վերին շերտի չորանացել է: Ամռանը առատ, իսկ աշնանը ջրելը կրճատում են:

Բույսի ջրելուն հատուկ ուշադրություն պետք է դարձնել` մի կողմից չի կարելի ջրի ավելցուկ թողնել, մյուս կողմից ` հողը շատ չորացնել: Եթե թեկուզ մի անգամ ջրելը ուշացնեք , բուսի տերևները կթոշնեն և դժվար կլինի նրան ետ բերել իր նախկին տեսքին:

Մեծ տերևները անհրաժեշտ է պարբերաբար ցողել և խոնավ շորով մաքրել : Ամռանը բույսը կարելի լողացնել գոլ ցնցուղով: Ձմռանը ցողելը կրճատում են:

Գարնանից աշուն ֆատսիային հանքային կամ օրգանական պարարտանյութեր են տալիս ամեն շաբաթ:

Բույսը բավականին հեշտ է տանում ձևավոր էտումը: Ձևավորելու համար երիտասարդ բույսի դեպքում անհրաժեշտ է կտրտել ծայրի ճյուղերը:

Ֆատսխեդերա Լիցեն պահանջում է մշտական էտում և ձևավորում: Ֆատսիան տեղափոխում են 2-3 տարին մեկ անգամ `գարնանը կամ ամռան սկզբին : Նոր թաղարը հնից մի փոքր մեծ պետք է լինի: Արմատակալած ճուտերի հաշվին կարող է ձևավորվել մի քանի երիտասարդ ցողուն:

Ֆատսիան շատ հեշտ է բազմանում վերգետնյա արմատների և ծայրի ճյուղերի միջոցով: Հնարավոր է նաև սերմերով բազմացում:

Սածիլավորում են վերին ճյուղերի ծայրերի միջոցով, սովորաբար գարնանը: Նա բավականին արագ է արմատակալում տորֆի և ավազի խոնավ խառնուրդում 22-26°C ջերմաստիճանին: Սածիլները (նրանք պետք է ունենան մի քանի աչքեր `աճի համար) ծածկում են ապակյա բանկայով կամ պոլիէթիլային թաղանթով: Արմատակալումից հետո սածիլները տեղափոխում են հողի խառնուրդի մեջ:

Ֆատսիայի հիվանդություններն ու վնասատուները

Ֆատսիան կարող է հիվանդանալ ալրացողի որդով, կարմիր ոստայնատզով, սպիտակաթևիկով, ուտիճով և գորշ փտախտով:

Սպիտակաթևիկը և ուտիճը մաքրում են օճառաջրով և ակտելիկով: Ալրացող որդը ` տնտեսական օճառաջրով կամ կարբոֆոքսով: Կարմիր ոստայնատիզը` ակտելիկի խառնուրդով (0,15%): Գորշ փտախտը` բուսի մեխանիկական մշակմամբ, խոնավությունը իջեցնելով:

Օգտագործումը

Բույսը լայնորեն օգտագործվում է պատերի, սյուների, ցուցափեղկերի դեկորացիայի համար, իսկ թաղարների մեջ և կտրտած ճյուղերը օգտագործում են զամբյուղներ ձևավորելու համար: Ֆատսիան արագ է աճում և 1,5-2 տարում կարող է հասնել 1 մետրի: Գեղեցիկ պսակ ձևավորվում է միայն բույսի ազատ աճելու ժամանակ:

Բացի իր դեկորատիվ գործառույթներից, ֆատսիան բարելավում է սենյակի մթնոլորտը: Նա կարողանում է վերհսկել բացասական էներգետիկան և թեթևացնում է խրոնիկ հիվանդությունների ընթացքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: