Հայերեն   English   Русский  

Ուկրաինան հրաժարվում է Ռուսաստանին վճարել 3 միլիարդ դոլարի վարկը


  
դիտումներ: 866

Euronews լրատվական կայքը հաղորդում է, որ Ուկրաինական իշխանությունները չեն պատրաստվում վճարել Ռուսաաստանից վերցված վարկը, որի մարման ժամկետը լրանում է հանգստյան օրերին:

Կիևի պնդմամբ Մոսկվան հրաժարվել է քննարկել վարկի պայմանների վերանայման առաջարկները:

Ուկրաինական իշխանությունները սպասում են, որ Ռուսաստանն իրենց դեմ իրավական վարույթ կսկսի: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդես է եկել հայտարարությամբ, որում նա ասել է.

«Այսօրվանից սկսած 3,582 միլիարդ դոլար կազմող պարտքի մարումը կհետաձգվի այնքան ժամանակով, մինչև Ռուսաստանը կհամաձայնի քննարկել վարկի պայմանների վերանայման մասին մեր կողմից հնչեցված առաջարկները կամ դատարանը համապատասխան որոշում կկայացնի:»

Մինչ այդ Մոսկվան հայտարարել էր Ուկրաինայի հետ կնքվելիք առևտրային պայմանագրի հետաձգման մասին, ինչի արդյունքում Ուկրաինան մեկ տարով դուրս մնաց նախկին սովետական երկրների միջև ազատ առևտրի շուկայից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: