Հայերեն   English   Русский  

Միսս Տիեզերք 2015 մրցույթի մասնակիցները պատմում են, թե ինչ են պատրաստվում ուտել, երբ այս ամենն ավարտվի


  
դիտումներ: 989

«Միսս Տիեզերք 2015» մրցույթի մասնակիցները մարզվում են և ջանասիրաբար պատրաստվում կիրակի օրը կայանալիք կարևոր երեկոյին, սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն երազում իրենց այն սիրելի ուտեստների մասին, որոնք պատրաստվում են ուտել երեկոյի ավարտվելուն պես:

E! News-ը զրուցեց որոշ մասնակիցների հետ, ովքեր խոստովանեցին, որ անհամբերությամբ սպասում են, թե երբ են կարողանալու վերջապես ուտել իրենց նախընտրած ուտեստները: Միսս Ավստրալիան՝ Մոնիկա Ռադուլովիկը, այդքան էլ չի զոհաբերել իրեն.

«Ես իսկապես հավատացած եմ, որ կարևոր է չափի զգացողություն ունենալը: Ես օգտվել եմ այն ուտեստներից, որոնք սիրում եմ»,-բացատրում է նա: «Ես շոկոլադ եմ սիրում և նույնիսկ այժմ ինձ մոտ մի քանի սալիկ կա, քանի որ սա այն է, ինչն ինձ երջանկացնում է: Ես կարծում եմ, որ պետք է հավասարակշռություն պահպանել»:

Նույնիսկ այն դեպքում, որ նա իրեն թույլ էր տվել շոկոլադ ուտել, մրցույթի մասնակիցը պատրաստվում էր համտեսել ԱՄՆ-ի ազգային ուտելիքը՝ In-N-Out Animal Style կոչվող բուրգերը: Ավստրալիայում այդ բուրգերից անհնար է գտնել, և դա է պատճառը, որ մրցույթի մասնակիցը անպատճառ կպատվիրի այդ ուտեստից մինչ հայրենիք վերադառնալը:

Միսս Դոմինիկյան Հանրապետությունը՝ Կլարիսսա Մոլինան, խոստովանեց, որ ֆաստֆուդը եղել է իր սննդակարգի մի մասը, բայց նա ստիպված էր սանձել իր ախորժակը այս պահի համար: «Ես սիրում եմ քաղցրավենիք, ես սիրում եմ պիցցա և այն բոլոր տեսակի նախուտեստները, որոնք ես այժմ չեմ կարող ուտել»,-ասել է նա մեզ:

«Ես փոփոխություններ մտցրի իմ սննդակարգում, սակայն դա լավ է անդրադառնում ինձ վրա»:

Կարիք չկա նշելու, որ նա պատրաստվում է օգտվել նախուտեստներից, երբ մրցույթն ավարտվի: Նա ասաց, որ բոլոր մասնակիցները ստացել են մի մեծ պայուսակ՝ լի տարբեր տեսակի նախուտեստներով, որոնք նա պահել է հետագայում համտեսելու համար, բայց հուսով է, որ այդ պահին իր գլխին կլինի նաև թագը:

Միսս Կանադան՝ Պաոլա Նունեզ Վալդեզը, և Միսս Մեքսիկան՝ Ուենդի Էսպարզան, պատմել են, որ պիցցան իրենց ամենասիրելի ուտեստն է, կան նաև մի քանի այլ ուտեստներ, որոնց մասին մտքերը հետապնդում են իրենց, երբ վերջիններս առավոտյան մտնում են ճաշարան:

Միսս Տիեզերք մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ կիրակի օրը, երեկոյան ժամը 7-ին Fox-ի եթերում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: