ԼՂ հակամարտությանը բավարար ուշադրություն չի ցուցաբերվում. բրիտանացի խորհրդարանական
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը բավարար ուշադրություն չի
ցուցաբերվում: Սա բարդ և կարևոր հակամարտություն է, որը պետք է
լուծվի»,-նշել է Լաֆը: Վերջինիս խոսքերով` Ուկրաինայում և Մերձավոր
Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ԼՂ հահամարտությանը
քիչ ուշադրություն է դարձվում:
Բրիտանացի մեկ այլ
խորհրդարանական Թոնի Բոլդրիի կարծիքով` հակամարտությունը պետք է լուծում
գտնի: «Սա այն իրավիճակը չէ, որը կարող է հավերժ օդի մեջ կախված մնալ և
մոռացվել: Այդ պատճառով էլ պետք է ինչ-որ բան անել, որպեսզի մարդիկ իմանան,
որ հակամարտությունը իսկապես պետք է լուծվի»,-նշել է Բոլդրին: Վերջինս
նշել է, որ լուծման ուղիներից մեկն էլ աշխարհով մեկ տարբեր համաժողովների
կազմակերպումն է, որպեսզի ավելի շատ մարդիկ հասկանան հակամարտությունը: