Մարանտա
Գիշերը մարանտայի տերևները բարձրանում են և շրջվում, այստեղից էլ առաջացել է նրանց հայտնի անգլիական անունը «Prayer Plant»(«Աղոթող բույս»):
Մարանտան կարելի է աճեցնել առանց արևի լույսի, օգտագործելով հատուկ լամպեր օրը 16 ժամ:
Մարանտայի տեսակները
M. arundinacea L. – Հավաք թփեր են 0.6-1.2 մ. բարձրությամբ(ցողունները ձմռանը չորանում են), հաստ կծիկաձև արմատներով: Տերևները ձվաձև-նշտարաձև են, 18-25 (30) սմ երկարությամբ և մինչև 10 սմ լայնությամբ, սրածայր, կլորացած հիմքի մոտ, վերևից և ներքևից թավշապատ, մուգ կանաչ, գորշակապույտ երանգով: Ծաղիկները սպիտակ են:
Աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառներում: Դեկորատիվ և սննդային բույս է (թփերը հարուստ են օսլայով), լայնորեն տարածված է արևադարձային երկրների մշակույթում: Աճում է տաք ջերմոցներում:
Maranta leuconeura erythroneura (Maranta tricolor) – Եռագույն մարանտան հայտնի է իր դեկորատիվ մուգ կանաչ, լավ ընդգծված, կարմիր երակներ ունեցող տերևներով : Ծաղիկները անշուք են `բաց վարդագույն , ծաղկում են տերևների արանքից գարնանը կամ ամռանը: Տերևները օվալաձև են ,10-12սմ երկարությամբ, 5-6սմ լայնությամբ, մուգ կանաչ, արտաքին կողմում լավ արտահայտված կարմիր երակներով, իսկ տերևի տակը վարդագույն է:
M. bicolor Ker-Gawl. (Calathea bicolor Steud.) – Երկգույն մարանտանկարճահասակ բույս է կծիկաձև արմատներով, ցողունը կարճ է : Տերևները մինչև 35սմ բարձրությամբ, օվալակլոր, 10-15սմ երկարությամբ և 6-10սմ լայնությամբ կամ լայն էլիպսաձև ալիքավոր եզրերով: Տերևի վերևը կանաչ, մուգ կանաչ կետերով կամ կենտրոնական երակի վրա մուգ դարչնագույն հետքերով , տակը` ալ կարմիր , տերևապատյանը` թավշապատ: Ցողունը կարճ է` 2.5 սմ երկարությամբ, կարմրավուն:
Հանդիպում է Բրազիլիայի արևադարձային խոնավ անտառներում, դեկորատիվ տեսք ունի, աճեցնում են տաք ջերմոցներում և բնակարաններում:
М. leuconeura E. Morr. – Սպիտակաերակ մարանտա: Կարճ ցողունով`25-30սմ,կծիկաձև արմատներով Տերևները էլիպսաձև-կլորավուն`10-15սմ երկ.և 5-9սմ լայն., հիմքի մոտ սրտսձև, երեսը մուգ կանաչ` արծաթագույն միջնագծով և արծաթա-սպիտակ կողքի երակներով, տակը`գորշականաչավուն և կարմրավուն:
Հանդիպում է Բրազիլիայի արևադարձային խոնավ անտառներում, դեկորատիվ տեսք ունի, աճեցնում են տաք ջերմոցներում և բնակարաններում, ունի մի քանի տեսակ:
М. leuconeura var. kerchoveana E. Morr. – Խոշոր , մուգ կանաչավուն տերևներով, վերին մասում մուգ կանաչ , կողքերը միջին 4-5 հատ մուգ կանաչ հետքերով և սպիտակ բծերով երակներ, տակը` գորշականաչ: Բրազիլիա:
Որտեղ է հարմար տեղադրել
Բույսը կարիք ունի ստվերի, ամռանը լավագույն ջերմաստիճանը 22-24° С, ձմռանը` 18-20° С. Լույսի պակասության ժամանակ մարանտայի տերևները ձգվում են ուղղահայաց վեր: Նորմալ լույսի դեպքում հորիզոնական դիրքում են: Փոթորկից մի քանի ժամ առաջ տերևները բարձրանում են ուղղահայաց:
Լուսավորությունը
Կիսաստվեր
Ջրելը
Տնային ջերմաստիճանի փափուկ ջրով, հողը միշտ խոնավ պետք է լինի, սակայն ջրի ավելցուկ չի կարելի թողնել թաղարում:
Օդիխոնավությունը
Բույսը հաճախակի պետք է ցողել, խուսափելու համար տերևների վրա լաքաներից: երբեմն խոնավությունը բարձրացնելու համար բույսը դնում են ջրով խորը ամանի մեջ:
Խնամքը
Ամառը երկու շաբաթը մեկ, ձմռանը ամիսը մեկ մարանտան պետք է պարարտացնել: Ձմռանը հանգստի շրջան է և նա կորցնում է տերևների մի մասը, այդ ժամանակ քիչ են ջրում:
Բազմացումը
Մարանտաները բազմացնում են բաժանման միջոցով փետրվար-մարտ ամիսներին: Բազմացնում են նաև կտրոններով: Կտրոններն արագ են արմատակալում հատուկ արկղերում 20-24° ջերմաստիճանում: Մարանտաների համար ջերմոցի ջերմաստիճանը ձմռանը պետք է լինի գիշերը 18° և ցերեկը 20° :
Տեղափոխումը
Երկու տարին մեկ գարնանը: Մարանտան տեղադրում են մեծ ամանի մեջ` լավ դրենաժով :
Հնարավորդժվարությունները
Տերևների ծայրերը շագանակգույն են և չոր :Աճը դանդաղ է: Պատճառը չափազանց չոր օդն է: Ստուգեք , վարակված չէ՞ արդյոք բույսը ոստայնատիզով: Հեռացրեք մեռած տերևները և պարբերաբար ցողեք բույսը:
Տերևներըշրջվումենևծածկվումլաքաներով:
Պատճառը խոնավության պակասն է : Հողը հարկավոր է խոնավ պահել և թույլ չտալ այն չորանա ջրումների արանքում:
Տերևները թափվում են
Պատճառը շատ չոր օդն է , բույսը պահանջկոտ է խոնավ օդի նկատմամբ:
Թառամած և փթող ցողուններ
Պատճառը ցուրտ օդն է և հողի չափազանց թացությունը ձմռանը:
Տերևները կորցնում են գույները և չորանում
Պատճառը շատ պայծառ լույսն է , հատկապես ուղիղ արևի ճառագայթներն անթույլատրելի են : Բույսը պետք է անմիջապես տեղափոխել:
Օգտակարհատկությունները
Մարանտան պահպանում է մարդուն մրսածությունից, և այն բոլոր հիվանդություններից,որոնք կապված են մրսածության հետ: Մարանտան նպաստում է տրոմբի ներծծմանը անոթների մեջ:
Տան միջավայրի վրա ազդեցությունը
Եռագույն մարանտան այնքան արտասովոր է, որ ավելի շատ նման է բեղավոր կենդանու քան բույսի: Նրա թավշյա կանաչ տերևների վրա հստակ երևում են կարմիր երակներ` բեղիկներ, իսկ տերևի մեջտեղը պատված է դեղին լաքաներով: Մարանտան հարկավոր է տեղադրել աղմկոտ ,պայծառ և մեծ հնարավորությոններ ունեցող մարդկանց միջավայրում: Տանը կարելի պահել մարանտան,եթե տան անդամները գործնական են և տան կյանքը ակտիվ է: Մարանտան կարծես թե ամեն մարդու համար առանձին միջանցք է բացում `ապահովագրելով նրանց վեճերից: Չնայած մարանտան պատկանում է օդային նշանին , բայց նա ունի կրակի բնավորություն: Դրանով նա կլանում է ագրեսիվ էներգիան:
Ազդեցությունըզգացմունքայինվիճակիվրա
Այս բույսի տերևները գիշերը բարձրանում և շրջվում են «զգաստ», և այս անսովոր պահվածքի մեջ թաքնված է նրա հատկություններից մեկը: Մարանտան իր ներկայությամբ հանգստացնում է տնեցիներին երեկոյան, և գիշերը: Այս բույսը նպաստավոր է պահել այնտեղ, ով ունի անքնություն, ով երեկոյան գրգռված վիճակում է և ցանկանում է երեկոյան աշխատել:
Ի տարբերություն այլ բույսերի մարանտայի տերները արևից խամրում են : Մարանտան ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր տարբեր գործեր են ձեռնարկում, բայց չեն գտնում իրենց հոգեհարազատ գործը: Մարանտան օգնում է մարդուն որոշ ժամանակ ձեռնպահ մնալ առօրյա գործերից, որպեսզի ինքն իր մեջ որոշի ինչն է իրականում իր սրտին մոտ և որտեղ կարող է իր հնարավորությունները դրսևորել: Այս հատկությամբ մարանտան օգնում է հիասթափված մարդկանց
Ազդեցությունը առողջության վրա
Մարանտան մեզ պահպանում է մրսածությունից և այն բոլոր հիվանդություններից, որոնք կապված են մրսածության հետ: Բայց Ջրհոսի նշանը, ինչին պատկանում է մարանտան, կարգավորում է անոթային համակարգը և մարանտայի ներկայությունը ձեր տանը նպաստում է անոթների մեջ տրոմբերի ներծծմանը :