Հայերեն   English   Русский  

Տաք եղանակի պատճառով Եվրոպայում սպիտակ Ամանոր չի սպասվում


  
դիտումներ: 782

«Տարվա այս եղանակի համար աննախադեպ բարձր ջերմաստիճանի պատճառով Եվրոպայում սպիտակ Ամանոր անցկացնելու հույսերը նույնպես հալվում են», - գրում է Euronews լրատվականը:

Բեռլինում տոներն այնուամենայնիվ սպիտակ կլինեն. տաք եղանակի պատճառով քաղաքի փողոցներում ժամանակից շուտ ծաղկել են բալենիները:

Прямая ссылка на встроенное изображение

Շվեյցարիայում այս տարի դեռևս բացվել են միայն արհեստական ձյունով լեռնադահուկային հանգստավայրերը: Սա արդեն երրորդ տարին է, որ երկրում գրեթե ձյուն չի տեղում:

Ռուսաստանի մայրաքաղաքում էլ դիտվում է 1936թ.-ից ի վեր գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը: Կարմիր հրապարակում հալվել է 100 մետր երկարությամբ հսկա սահադաշտը: Մոսկվացիները բողոքում են, որ Ամանորը լիարժեք վայելելու համար պակասում է իսկական ռուսական ձմեռը: Նրանք ասում են, որ սառնամանիքը և ձյան բերած թարմությունը նախընտրում են տաք, բայց գորշ եղանակից:

Прямая ссылка на встроенное изображение

Օդերևութաբանները կանխատեսում են, որ տաք եղանակը կպահպանվի ողջ շաբաթվա ընթացքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: