Հայերեն   English   Русский  

Խոզի բդի այլընտրանքային տարբերակ. խոզամսով ռուլետներ


  
դիտումներ: 3418

Սեղանին գեղեցիկ նայվող, անկրկնելի համով ու հագեցնող այս ուտեստը պատրաստելու համար շատ ժամանակ պետք չէ: Խոզի մսի ու սև սալորի չրի համադրությունն այս ուտեստին առանձնահատուկ համ են հաղորդում: Այն կարելի է մատուցել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:

Բաղադրությունը

800 գ խոզի փափկամիս

150 գ սև սալորաչիր՝ առանց կորիզի

2 ճաշի գդալ ձեթ

հազարի տերևներ

աղ ու սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Խոզի ոչ յուղոտ միսը պետք է 7 մմ հաստությամբ շերտերով կտրատել հյուսվածի երկարությամբ: Հետո դրանք ծեծել երկու կողմից, որ փափկեն: Սալորաչրի վրա տաք ջուր լցնել ու 30 րոպեից ջուրը դատարկել, ապա հնարավորիս չորացնել:

Ծեծած խոզամսի վրա աղ ու պղպեղ ցանել, յուրաքանչյուր մսաշերտի վրա 2 սալորաչիր դնել մի կողմից, ապա միսը ռուլետի նման փաթաթել ու փայտե չոփիկով ամրացնել կամ էլ թելով կապել: Ռուլետները շարել տաք ձեթի մեջ ու երկու կողմից տապակել փռում, 15 րոպե: Պատրաստի ռուլետները կարելի է շերտերի բաժանել:

Մատուցվող ափսեի վրա դասավորել հազարի թերթերը ու վրան շարել ռուլետները, զարդարել բուլղարական կարմիր տաքդեղով:

Կարելի է հետը որպես խավարտ մատուցել կարտոֆիլ կամ էլ թարմ բանջարեղենային աղցան:

Նույնը կարելի է պատրաստել նաև թռչնամսից:

Բարի ախորժակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: