Հայերեն   English   Русский  

Ինչ եղավ Նախիջանի հարցը


  
դիտումներ: 1217

Վերջին շրջանում աշխարհաքաղաքական զարգացումներում լայն տարածում էր գտել Նախիջանի հարցը, ընդհուպ բանը հասավ ռազմական լարվածության սահմանին:

Զուգահեռ տանելով վեր նշված հանգամանքի և այն փաստի հետ, որ կարծես թե լարվում է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները կապված Իսլամական պետության հարցի հետ, չի կարելի բացառել Արևմուտքի և Իրանի հարաբերություններ լավացում, որից հետո կհաջորդի տարածաշրջանում դիրքերի փոփոխություն ի վնաս Ռուսաստանի: Եվ հենց այդ ժամանակ Նախիջանի հարցը կդառնա ամենարդիականը թե Իրանի, թե արևմուտքի համար, որպես լավագույն կապող ճանապարհ Իրանի և արևմուտքի միջև:

Ամփոփելով` պետք է նկատել, որ մենք պետք է օր առաջ ջանանք ձեռքազատվել ստրկացած և մեր երկրի շահերին չծառայող իշխանությունից, որը և միակ գրավականը կլինի այս, մեզ համար շահավետ աշխարհաքաղաքական զարգացումներից պտուղներ քաղելու ի օգուտ հայկական պետության:
<<Նախիջևան>> ազգային-քաղաքական նախաձեռնություն




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: