Հայերեն   English   Русский  

Թուրքիայի զորամասերում Ամանոր չեն նշի


  
դիտումներ: 893

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը չեղյալ է հայտարարել Ամանորյա տոնակատարությունները բոլոր զորամասերում, հաղորդում է “Դողան” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ պատճառն այն զգալի կորուստներն են, որ թուրքական բանակը կրել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ պայքարում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում PKK-ի հետ բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 60 զինվորական։

2015 թվականին Թուրքիայում PKK-ի հետ բախումների ժամանակ սպանվել է ավելի քան 200 զինվորական։ Վերջին ամիսներին PKK-ի զինյալները Թուրքիայի հարավ-արևելքում ակտիվացրել են իրենց գործունեությունը՝ հարձակվելով զորամասերի ու ոստիկանատների վրա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: