Էշթոն Քաթչերի և Միլա Կունիսի աղմուկ առաջացրած բաժանության մասին լուրերի իսկությունը
Ըստ աղբյուրների՝ Էշթոն Քաթչերի և Միլա Կունիսի ամուսնությունը վտանգի տակ էր: Վերջին ժամանակներս տարածվել էր այն լուրը, թե զույգը անընդմեջ վիճում է Միլա Կունիսի՝ իր աշխատանքին վերադառնալու հարցի շուրջ:
Միլա Կունիսի և Էշթոն Քաթչերի ամուսնության նույնիսկ մեկամյակը չի լրացել, իսկ այս զույգն, ըստ տեղեկությունների, արդեն իսկ անընդմեջ վիճում է:
Չնայած այն հանգամանքին, որ զույգը շատ երջանիկ տեսք ունի հասարակության մեջ՝ աղբյուրները փաստում են, որ իրականում, Քաթչերը շատ անգամ տանը չի գիշերում տարբեր հանդիպումների պատճառով, իսկ Կունիսը ցանկանում է վերադառնալ իր ստեղծագործ աշխատանքին: Միլան շատ է սիրում դստերը, բայց նա իրեն միայնակ ու մեկուսացված է զգում՝ մնալով տանը այսքան երկար ժամանակ: Միլան կարծում է, որ ժամանակն է շարունակել իր դերասանական արվեստը և արդեն իսկ մի շարք պլաններ ունի, ինչպիսիք են Bad Moms-ում հանդես գալը և Starz-ի նոր սերիաներում նկարահանվելը: Այս փաստը բոլորովին դուր չէր գալիս Էշթոնին, ինչն էլ զույգի անվերջ վիճաբանությունների պատճառ էր դարձել: Ինչևէ, աղբյուրը տեղեկացնում է, որ զույգը հաղթահարել է այս դժվարությունները և այժմ դերասանները վերականգնել են իրենց նախկին լավ հարաբերությունները: