Հայերեն   English   Русский  

Ցուկերբերգը հայտարարել է տնային արհեստական ինտելեկտ ստեղծելու իր ծրագրի մասին


  
դիտումներ: 892

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է ստեղծել «հասարակ արհեստական ինտելեկտ», որը կկարողանա կառավարել իր տնային տնտեսությունը: Հայտնում է Lenta.ru-ն:

Ցուկերբերգը իր էջում գրում է, որ նման ինտելեկտի ստեղծումը նա համարում է նոր՝ 2016 թվականի իր մարտահրավերը:

Նա նաև թվարկել է այն գործառույթները, որոնք պետք է կատարի նոր սարքավորումը: Այն պետք է ճանաչի ձայները, կարողանա կառավարել երաժշտությունը, լուսավորությունն ու ջերմաստիճանը:

Բացի այդ, արհեստական ինտելեկտը պետք է կարողանա դեմքով ճանաչել ընկերներին, երբ վերջիններս սեղմեն դռան զանգը, ինչպես նաև տեղեկացնի, թե ինչ է կատարվում մանկական սենյակում:

30-ամյա Մարկ Ցուկերբերգը ղեկավարում է Ֆեյսբուք ընկերությունը: Գործարարի կարողությունը 19 մլրդ դոլար է: 2015թ. դեկտեմբերի 2-ին լույս աշխարհ է եկել նրա դուստրը, ում անվանակոչել են Մաքս:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: