Հայերեն   English   Русский  

Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները զավեշտալի են. Կ. Քոչարյան


  
դիտումներ: 1182

Հայաստանի ներքաղաքական կյանքում ոչինչ չի կատարվում, բոլոր գործընթացները պարզապես զավեշտալի են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը. «Հասարակությունը փոփոխություն չի պահանջում. ամբողջ խնդիրը դա է: Մենք միայն ուրիշներից ենք պահանջում գործողություններ կատարել. իշխանությունները ` ընդդիմությունից, ընդդիմությունը` իշխանություններից և այսպես շարունակ: Ոչ մեկ վճռական քայլեր չի կատարում»:

Կարեն Քոչարյանը ընդգծեց, որ արտահերթ ընտրություններ մոտ ապագայում տեղի չեն ունենա:
Ըստ նրա` ներքաղաքական դաշտում ազդեցություն ունենալ կամ փոփոխություններ կարող են մտցնել միայն համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությունները, այդ թվում` Ուկրաինայում ձևավորված իրավիճակը:
«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները անխուսափելիորեն ազդելու են: Մեր պետական այրերը պետք է ճիշտ քաղաքականություն վարենեն, որ մեր երկիրը ոտնատակ չարվի: Մենք վերջին 20 տարվա ընթացքում տրանսֆերներ են կատարում Ռուսաստանից, իսկ ռուբլին օրեցօր արժեզրկվում է: Մենք չպետք է լինենք ինչ-որ մեկին նվիրված, այլ պետք է փորձենք բոլորից քաղել մեզ համար մաքսիմալ օգուտ», - նշեց քաղտեխնոլոգը:
Հոկտեմբերին կայանալիք հանրահավաքին անդրադառնալով ` քաղտեխնոլոգը նշեց, որ նման միջոցառումները անհասկանալի են դարձել. վերջին 20 տարվա ընթացքում բազմաթիվ հանրահավաքներ են եղել, սակայն ոչ մի արդյունք չեն տվել: Ներկայումս ոչ մի քաղաքական ուժ հստակ ծրագիր կամ քաղաքականություն չի վարում;




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: