Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հունվարի վերջին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնել է “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Բրեթ Մաքգերքը, հաղորդում է “ՌԻԱ Նովոստի” գործակալությունը:
“Այս ամսում ավելի ուշ փոխնախագահը կմեկնի Թուրքիա”,-
ասել է Մաքգերքը:
Նա նշել է, որ Թուրքիայի իշխանություններն էֆեկտիվ
միջոցներ են ձեռնարկում ԻՊ-ի դեմ պայքարի համար, և այդ խնդրի շուրջ երկու երկրների
միջև կոորդինացումը շարունակվում է: