Իսպանիայի արքայադուստրը կկանգնի դատարանի առջև
Հարկային խարդախության գործով 18 մեղադրյալների թվում է նաև Քրիստինայի ամուսին Ինակի Ուրդանգարինը, որ ձեռքի գնդակի օլիմպիական մարզիկ է: Վերջինս իր գործընկերների հետ հիմնել է սպորտային բարեգործական հիմնադրամ, որը, ըստ մեղադրող կողմի, օգտագործվել է Իսպանիայի նահանգային իշխանությունների հետ կնքված կեղծ պայմանագրերի միջոցով սպորտային միջոցառումներ կազմակերպելու և պետությունից ստացված ողջ գումարն անձնական հաշիվներին փոխանցելու համար:
Արքայադուստրը, որ ժխտում է իր առնչությունը խարդախություններին, 1970-ից ի վեր թագավորական ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, որ ենթարկվում է քրեական հետապնդման:
Հիշեցնենք, որ թեև անցյալ տարի Իսպանիայի թագավոր Ֆելիպեն քրոջը զրկել է Պալմայի դքսուհու տիտղոսից, Քրիստինան շարունակում է մնալ գահի հավակնորդների թվում: