Հայերեն   English   Русский  

Լսի'ր, այ լակո'տ , քեզ ինչ եմ ասում. զոհված զինվորի մասին Շուշան Պետրոսյանի մեկնաբանությունը մեծ աղմուկ է բարձրացրել


  
դիտումներ: 4048

ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան մեկնաբանությունը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:

Հայ զինվոր Արամայիս Յուրիկի Ոսկանյանի զոհվելու առնչությամբ հայուհի օգտատերը կարծիք է հայտնել, թե հակառակորդի գնդակից խոցված զինծառայողի հարազատներին ցավակցական խոսքերն իզուր են:

«Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով է հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում: …Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: …բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ…»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերը:

Իսկ Շուշան Պետրոսյանը զայրացած պատասխանել է, որ ինչքան շուտ ազատի այդ հայուհին երկիրն իր ներկայությունից, այդքան լավ.

«Այ քեզ բան, ու Աստված չանի, որ էլի զոհեր լինեն, Աստված չանի որեւէ մեկը զգա այդ ողբերգությունը սեփական մաշկի վրա, ինչ եք ագռավի պես կռկռում … այ քեզ չարախնդություն, այ քեզ…. բան»:

Օգտատերն էլ պատասխանել է, որ հաշվի առնելով երգչուհու վաստակը` չի փորձի վիրավորել նրան, բայց նկատել է, որ նրա պահվածքը բնական է համարում ու որ նրա սիրտն ավելի չի ցավում, որքան իրենն ու մյուսներինը:

«Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ, ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ»,-գրել է Շուշան Պետրոսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: