Հայերեն   English   Русский  

Հռոմի Պապը Եվրոպային կոչ է արել ավելի արդյունավետ մոտեցում ցուցաբերել փախստականների հարցում


  
դիտումներ: 614

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը Եվրոպային կոչ է արել խիստ և արդյունավետ ռազմավարություն մշակել փախստականների հարցում` նշելով, որ Հին աշխարհամասն իրականում ի վիճակի է փախստականներ ընդունել առանց վտանգելու սեփական անվտանգությունը և մշակույթը: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը:

Սուրբ Աթոռի ներկայացուցիչների համար հնչեցրած ելույթում հոգևոր առաջնորդը դատապարտել է միջազգային հանրության կողմից ընդունված տարբերակումը հետապնդումներից և աղքատությունից խուսափող փախստականների միջև: Նա ասել է, որ մարդկության պատմության ընթացքում զանգվածային գաղթերի բազմաթիվ ալիքներ են եղել, և այսօր մարդկությունը չպետք է թույլ տա, որ սեփական անվտանգության համար վախը փոխարինի մյուսների արժանապատվությունը հարգելու սկզբունքին:

Ըստ Ֆրանցիսկոս I-ի փախստականների ներկայիս հոսքը խաթարում է Եվրոպայի կողմից մշտապես քարոզվող մարդասիրական ոգու հիմքերը, սակայն Հռոմի Պապը կարծում է, որ Եվրոպան կարող է հավասարակշռություն գտնել սեփական քաղաքացիներին պաշտպանելու պարտականության և ներգաղթյալներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության միջև:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: