Հայերեն   English   Русский  

Ուկրաինան ցանկանում է ետ վերադարձնել Ղրիմը


  
դիտումներ: 739

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ինքը Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու հարցում ակնկալում է Եվրոպական Միության և ԱՄՆ-ի աջակցությունը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ թերակղզին Ռուսաստանի կազմ է անցել 2014թ. մարտին:

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներից մեկն այն է, որ Ղրիմին Էլեկտրաէներգիայով ապահովող ենթակառուցվածքները կաթվածահար են եղել, ինչի արդյունքում թերակղզին տուժում է հաճախակի կրկնվող հոսանքազրկումներից:

Ռուսաստանը դեռևս ի վիճակի չէ բավարար էլէտկտրաէներգիա մատակարարել Ղրիմի բնակիչներին, իսկ Պորոշենկոն իր պայմաններն է առաջարկում:

«Մենք պատրաստ ենք Ղրիմին էլէկտրաէնէրգիա մատակարարելու նոր համաձայնագիր ստորագրել, եթե այդ համաձայնագրում նշվի, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է», -ասել է Պորոշենկոն:

Ուկրաինան պահանջում է, որ Ռուսաստանը կատարի Մինսկի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: